Հաքերները ստացել են Last.fm-ի 43 միլիոն օգտատերերի տվյալները

14:30 • 02.09.16

Երաժշտական խոշորագույն Last.fm կատալոգի վրա իրականացված հաքերային հարձակման հետևանքով, որը տեղի է ունեցել 2012 թվականին, գողացվել է 43.570.999 օգտատիրոջ տվյալ, հայտնում է Leaked Source կայքը:

 

Նշվում է, որ օգտատերերի շրջանում ամենատարածված գաղտնաբառը եղել է 123456 թվերի հաջորդականությունը:

 

Առաջին տասնյակում հայտնված միակ գաղտնաբառերը, որոնք բաղկացած չեն եղել նշանների «պատահական» հաջորդականությունից, եղել են password և music բառերը:

Հաքերները ստացել են Last.fm-ի 43 միլիոն օգտատերերի տվյալները