Huawei ընկերությունը ներկայացրել է Nova շարքի նորագույն սմարթֆոնները. լուսանկարներ
Բեռլինի IFA էլեկտրոնային իրերի ցուցահանդեսում Huawei ընկերությունը ներկայացրել է Nova շարքի միջին գնային կատեգորիայի նորագույն սմարթֆոնները:
Ինչպես փոխանցում է Корреспондент-ը` գնորդներին երկու սարքավորում է առաջարկվում` բավականին նման տեխնիկական հատկություններով: Խոսքը Nova և Nova Plus մոդելների մասին է: Միևնույն ժամանակ սմարթֆոնները տարբերվում են չափսերով և դիզայնով: Nova Plus մոդելը ներկայանում է 5.5 դյույմ անկյունագծով էկրանով, մինչդեռ մյուսը` 5 դյույմ:
Չինական ընկերության երկու նորույթներն էլ համալրվել են Snapdragon 625 պրոցեսորով, 3 գիգաբայթ օպերատիվ հիշողությամբ և 32 գիգաբայթ ծավալով կուտակիչներով: Huawei Nova-ի հիմնական տեսախցիկ աչքի է ընկնում 12 մեգապիքսել, իսկ Nova Plus-ինը` 16 մեգապիքսել կետայնությամբ:
Նորագույն սմարթֆոնները վաճառքում կհայտնվեն հոկտեմբերին: Եվրոպայում Huawei Nova-ի արժեքը կկազմի 399 եվրա, իսկ Huawei Nova Plus-ինը` 429 եվրո:














