LG-ն հսկայական թաչսքրինով «խելացի» սառնարան է ներկայացրել (լուսանկարներ)
Հարավկորեական LG տեխնոլոգիական ընկերությունը Բեռլինում կայացած միջոցառման շրջանակում ներկայացրել է Smart Instaview Door-in-Door «խելացի» սառնարանը, որի դռան արտաքին մասում ներկառուցված է հսկայական թաչսքրին:
![]()
Ինչպես նշում է The Verge-ը, այն գործում է Microsoft-ի Windows 10 օպերացիոն համակարգի հիման վրա, ինչը նշանակում է, որ սառնարանի տերը հնարավորություն կունենա անարգել օգտվել Windows-ի բոլոր հավելվածներից:
![]()
Աղբյուրը մանրամասնում է, որ թաչսքրինն ունի 29 դյույմ անկյունագիծ: Բացի այդ, այն նաև թափանցիկ է, ինչը հնարավորություն է տալիս առանց սառնարանի դուռը բացելու տեսնել ներսում գտնվող մթերքները:
![]()
Թաչսքրինը համալրված է Intel Atom պրոցեսորով, 2 ԳԲ ծավալով օպերատիվ հիշողությամբ: Այն թույլ է տալիս օգտվել համացանցից, խաղեր խաղալ ու տեսանյութեր դիտել YouTube-ով:
![]()
Smart Instaview Door-in-Door-ը վաճառքում կհայտնվի մինչև տարեվերջ: Ընկերությունը դրա գինը չի հրապարակել:
![]()
![]()










