Samsung-ը դադարեցրել է Galaxy Note 7-ի վաճառքը

14:37 • 02.09.16

Samsung հարավկորեական ընկերությունը որոշում է կայացրել Galaxy Note 7 սմարթֆոնի վաճառքը դադարեցնելու մասին: Այդ մասին gazeta.ru-ին հայտնել են ընկերության մամուլի ծառայությունից:

 

«Դադարեցվել է վաճառքի գործընթացը՝ սարքերում առկա թերությունը հայտնաբերելու համար»,- պատմել են Samsung-ի ներկայացուցիչները:

 

Նման որոշում կայացնելու պատճառ է դարձել այդ մոդելի սարքերում լիցքավորման ժամանակ մարտկոցների հնարավոր այրվելը:

 

Ավելի վաղ հաղորդվել է, որ Ավստրալիայի հեռահաղորդակցային ընկերությունները և առևտրային ցանցերը դադարեցրել են Samsung Electronics հարավկորեական ընկերության Galaxy Note 7 վերջին մոդելի սմարթֆոնի վաճառքը՝ այդ սարքերի մարտկոցների պայթյունի դեպքերի առնչությամբ:

 

Ինչպես հայտնել են Samsung Electronics-ի ավստրալական մասնաճյուղում, ընկերության մասնագետներն ուսումնասիրում են մարտկոցների խնդիրը, ինչի հետ կապված՝ «Ավստրալիայում վաճառքներում դադար է հայտարարվել»:

Samsung-ը դադարեցրել է Galaxy Note 7-ի վաճառքը