ԱՄՆ օդուժը 12 մլրդ դոլար կներդնի F-15 կործանիչների արդիականացման համար

20:59 • 02.09.16

ԱՄՆ Ռազմաօդային ուժերը 12 մլրդ դոլար կներդնեն F-15 կործանիչների փոխարինողների արտադրության համար` ամերիկյան բանակի արդիականացման ծրագրի շրջանակներում:

Ինչպես հայտնում է РИА Новости-ն` ամերիկյան աղբյուրին հղումով, ԱՄՆ-ում ավելի վաղ նախատեսում էին բոլոր F-15 կործանիչները փոխարինել հինգերորդ սերնդի F-22 Raptor մոդելներով, սակայն արտադրությունը սառեցվել էր 2009-ին: Ընդամենը  188 օրինակ էր արտադրվել նախատեսված 749-ից, որոնք պատվիրել էր Պենտագոնը:

Հաղորդվում է, որ ամերիկյան բանակը մտադիր է երկարաձգել ներկա կործանիչների սպասարկումը մինչև 2040 թվականը:  

ԱՄՆ օդուժը 435 կործանիչ է թարմացնելու, այդ թվում նաև նոր ռադարներ, համակարգչային տեխնոլոգիաներ, կապի միջոցներ, որոնման համակարգեր:

 

 

 

ԱՄՆ օդուժը 12 մլրդ դոլար կներդնի F-15 կործանիչների արդիականացման համար