Բարաք Օբամայի պատվին նոր ձկնատեսակ է անվանվել (լուսանկար, տեսանյութ)
Գիտնականները Խաղաղ օվկիանոսի Կուրե կորալային կղզում հայտնաբերված նոր ձկնատեսակն անվանել են ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի պատվին, հաղորդում է National Geographic-ը:
Նշվում է, որ այս ձկները Ճապոնիայից դուրս բնակվող Tosanoides ենթաընտանիքի միակ ներկայացուցիչներն են:
Աղբյուրը մանրամասնում է, որ ձկները բնակվում են միայն ԱՄՆ-ին պատկանող ծովային ազգային արգելոցներից մեկում:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ:











