Գիտնականները կոչ են անում ոչնչացնել բոլոր մոծակներին

06:41 • 03.09.16

Միայն բոլոր տեսակի մոծակների ոչնչացումը կարող է կանգնեցնել մահացու վտանգավոր հիվանդությունների տարածումն: Ինչպես հաղորդում է բրիտանական Daily Star-ը՝ նման կարծիք է հայտնել Տեխասի համալսարանի պրոֆեսոր Դեյվիդ Էդելմանը:

Արյունախում կենդանիները ավելի շատ մարդու են սպանում, քան մոլորակի վրա առկա ցանկացած այլ կենդանի: Նրանք հանդիսանում են մալարիայի, դենգե, Զիկա տենդերի և այլ հիվանդությունների փոխանցողները: Գիտնականները ենթադրում են, որ ժամանակը եկել է մարդկությանը այդ խնդրից ազատելու համար:

Դրա համար, ինչպես կարծում են փորձագետները,  հարկավոր է փոխել մոծակների ԴՆԹ-ն, ինչը թույլ կտա վերահսկել նրանց ձվադրման պրոցեսը, քանի որ արյուն խմում և հիվանդություններ են տարածում միայն էգ մոծակները:

Ցավոք, պարբերականը չի բարձրաձայնել այն տարբերակը, թե ինչպես է հնարավոր իրականացնել նման գաղափարը, այդ պատճառով գիտնականների առաջարկը դեռ լրջությամբ չի քննարկվում:

Գիտնականները կոչ են անում ոչնչացնել բոլոր մոծակներին