Բարաք Օբամայի պատվին ձուկ են անվանել
ԱՄՆ-ի գործող նախագահ Բարաք Օբամայի պատվին ցանկանում են կոչել նոր հայտնաբերված խաղաղօվկիանոսյան ձկան տեսակը:
«Մենք ի սկզբանե պլանավորում էինք, որ հենց ձկան նոր տեսակ հայտնաբերեք, այն կանվանենք Բարաք Օբամայի պատվին: Դրանով մենք նրան շնորհակալություն կհայտնենք օվկիանոսյան Պապահանաումոկուակեա արգելոցի ընդլայնման համար»,-ասել են հավայացի ծովային կենսաբանները:
Բարաք Օբաման նշել է, որ նոր հայտնաբերված ձկնատեսակը իրեն դուր է գալիս:
Վերջերս նա ընդլայնել է Պապահանաումոկուակեա արգելոցը, այն դարձնելով խոշորագույնը ողջ աշխարհում: Հիմա մոտ 1.5 մլն քկմ տարածքում արգելված է ձկան արտադրական որսը:










