Ռուսները ինքնակառավարվող КАМАЗ-ների փորձարկման համար ավտոճանապարհ կկառուցեն Թաթարստանում
Առաջին ռուսական ճանապարհը, որի վրա ինքնակառավարվող մեքենաների փորձարկման համար անհրաժեշտ պայմաններ են ստեղծվելու, կդառնա Կազան- Նաբերեժնիե Չելնի մայրուղին:
Ինչպես Интерфакс գործակալությանը հայտնել է Ռոսավտոդորի ղեկավար Ռոման Ստարովոյտը, բոլոր անհրաժեշտ ենթակառուցվածքները կկառուցվեն երկու տարվա ընթացքում:
Նրա խոսքով` նորաստեղծ ենթակառուցվածքներն ու պայմանները թույլ կտան փորձարկել ինչպես բեռնատար ինքնագնաց մեքենաները, այնպես էլ մարդատար: Ներկայում КАМАЗ ընկերությունն աշխատում է ինքնակառավարվող բեռնատարների ստեղծման ուղղությամբ։
Նախագիծն իրականացվում է ֆինն գործընկերների հետ համատեղ, որոնք նմանօրինակ ճանապարհ են կառուցում Լապլանդիայում:










