Apple-ը դադարեցնում է հայտնի iPhone 4-ի սեփականատերերի սպասարկումը
Apple ընկերությունը հայտարարել է մի շարք արտադրանքների, այդ թվում նաև հայտնի iPhone 4-ի աջակցությունը դադարեցնելու մասին: Այդ սմարթֆոնը դարձել է վերջինը, որ ներկայացրել է անձամբ Սթիվ Ջոբսը, գրում է korrespondent.net-ը:
Այդկերպ սմարթֆոնը կստանա հնացածի կարգավիճակ, իսկ ընկերության սպասարկման կենտրոնները և ներկայացուցչությունները կդադարեն սպասարկել դրա սեփականատերերին:
«Շահագործումից դուրս եկած» կարգավիճակը ստանում են այն ապրանքները, որոնք դուրս են եկել արտադրությունից ավելի քան 7 տարի առաջ: Ընկերություններն այլևս չեն կարողանա պատվիրել դրանց համար պահեստամասեր:










