Համացանցում են հայտնվել iPhone 7 Plus-ի ենթադրյալ լուսանկարները (լուսանկարներ)
Ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերության 7-րդ սերնդի iPhone-ի շնորհանդեսից առաջ համացանցում են հայտնվել iPhone 7 Plus մոդելի ենթադրյալ լուսանկարները:
Ինչպես նշում է korrespondent.net-ը, դատելով լուսանկարներից՝ մոդելը գունային 2 լուծումներով է ներկայացված՝ սև փայլուն (Piano Black) և սև՝ առանց փայլի: Ըստ քաջատեղյակ աղբյուրների՝ սև գույնը փոխարինելու կգա մոխրագույնին:
Ինչպես ավելի վաղ հայտնել է Tert.am-ը, նոր iPhone-ը հասանելի կլինի 5 տարբեր գունային լուծումներով՝ վարդագույն, ոսկեգույն, արծաթագույն, մոխրագույն և սև:
Մոդելները կունենան 32, 128 և 256 Գբ ծավալով ներքին հիշողություն, մինչդեռ օպերատիվ հիշողության ծավալը կլինի 2 Գբ: Սակայն iPhone 7 Plus-ի դեպքում այդ ցուցանիշը կհասնի 3 Գբ-ի:
Բացի այդ, կբարելավվեն սմարթֆոնի տեսախցիկի տեխնիկական որակները: Հեռախոսը կլինի ջրակայուն, կզրկվի ականջակալների միացման համար նախատեսված անցքից:
Հայտնի է, որ Apple-ի նոր արտադրանքի շնորհանդեսը կկայանա սեպտեմբերի 7-ին:















