Մասնագետները Mercedes-AMG GTS սուպերքարն առավել հզոր ու արագընթաց են դարձրել (լուսանկարներ)
Մեքենաների հարդարմամբ զբաղվով գերմանական Piecha Design ատելյեն ներկայացրել է Mercedes-AMG GTS սուպերքարի կատարելագործված տարբերակը, որը փոխել է ոչ միայն անունը (GT-RSR), այլև դարձել է ավելի հզոր ու արագընթաց:
Ինչպես նշում է motor.ru-ն, նորույթը համալրված է 4 լ աշխատանքային ծավալով, 612 ձիաուժ հզորությամբ երկտուրբո շարժիչով, որը 100 կմ/ժ արագություն է զարգացնում 3.7 վայրկյանում: Աղբյուրը նկատում է, որ այս ցուցանիշը 0.1 վայրկյանով գերազանցում է ստանդարտ մոդելի ցուցանիշը:
Ինչ վերաբերում է մեքենայի զարգացրած արագության առավելագույն չափին, ապա այն հասել է 330 կմ/ժ-ի:
















