Մեծ Բրիտանիայում ֆուտուրիստական ինքնակառավարվող նավ են փորձարկել (լուսանկարներ, տեսանյութ)
Մեծ Բրիտանիայի Թագավորական ռազմածովային նավատորմը սկսել է ինքնակառավարվող նավի փորձարկումները, որն ստեղծվել է Unmanned Warrior նախագծի շրջանակներում:
Ինչպես ներկայացնում է Daily Mail-ը` նավն ընդունակ է մինչև 100 կմ/ժամ արագություն զարգացնել և նախատեսված է հետախուզության և հակաահաբեկչական գործողությունների համար:
Նավի փորձարկումներն իրականացվել են Թեմզա գետում` բրիտանական մայրաքաղաքի քաղաքային կամուրջների ներքո:
Նավի երկարությունը հասնում է 10 մետրի: Փորձարկման ժամանակ նավի տեղաշարժը վերահսկել են երկու մասնագետներ, որոնք հետևել են 360 աստիճանով պանորամային տեսախցիկի գործառույթներին, ինչպես նաև GPS-մոդուլների, ռադարի և այլ համակարգերի աշխատանքին:
Նշվում է, որ զենքի տեղադրում նավում դեռևս չի նախատեսվում: Իսկ նավի քաշը հասնում է 2 տոննայի:














