Չինաստանը հանածոներ որոնելու նպատակով ընդերքի լայնածավալ ուսումնասիրություն է նախաձեռնել

22:51 • 06.09.16

Չինաստանը պլանավորում է երկրի ստորգետնյա տարածքների ու հանածոների պաշարների ուսումնասիրության նպատակով լայնածավալ ուսումնասիրություն սկսել: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն` հղում անելով Չինաստանի հողային և բնական ռեսուրսների նախարարությանը:

Ինչպես նշել է Չինաստանի հողային և բնական ռեսուրսների նախարար Ցզյան Դամինը, մինչև 2020 թվականը երկիրը պետք է երկու կիլոմետր խորության վրա գտնվող հանածոների ու պաշարների ուսումնասիրության համար նախատեսված սարքավորումներ ու տեխնիկական հնարավորություններ ձեռք բերի:

«Երկրի ընդերքում 3-10 կիլոմետր խորության վրա գտնվող պաշարների միայն 2%-ը կարող է բավական լինել առաջիկա 5 հազար տարիների ընթացքում օգտագործելու համար», - մեջբերվում են Չինաստանի երկրաբանական գիտությունների ակադեմիայի նախկին փոխնախագահ Դուն Շուվենի խոսքերը:

Չինաստանը հանածոներ որոնելու նպատակով ընդերքի լայնածավալ ուսումնասիրություն է նախաձեռնել