Google-ը պատրաստվում է 2 նոր սմարթֆոն և Android-ով գործող պլանշետ ներկայացնել
Ամերիկյան Google տեխնոլոգիական ընկերությունը պատրաստվում է մոտ ժամանակներս սմարթֆոնի 2 նոր մոդել և Android օպերացիոն համակարգով գործող 7 դյույմանոց պլանշետ ներկայացնել:
Ինչպես հայտնում է The Verge–ը, սմարթֆոնների վերաբերյալ որևէ տեղեկություն չկա, սակայն պլանշետի մասով հայտնի է, որ այն ստեղծվել է չինական Huawei ընկերության կողմից, ունի 4 Գբ ծավալով օպերատիվ հիշողություն:
Քաջատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ նոր պլանշետը չի լինելու Nexus շարքից ու կունենա այլ անվանում:
Ենթադրվում է, որ Google-ն իր նոր արտադրանքները կներկայացնի հոկտեմբերի 4-ին կայանալիք միջոցառման շրջանակում:
![]()










