Michael Kors բրենդը թողարկել է նոր սմարթվոչեր (լուսանկարներ)

14:41 • 06.09.16

Նորաձևության աշխարհի ամենահայտնի բրենդներից մեկը՝ Michael Kors-ը, հայտնել է «խելացի» ժամացույցների նոր հավաքածուի թողարկման մասին:

 

Ինչպես նշում է The Verge-ը, հավաքածուն կոչվում է Access: Դրանում ներառված նմուշները գործում են Android Wear օպերացիոն համակարգի հիմքով և տարբերվում են ոճային լուծումներով:  

 

Սմարթվոչերից մեկը կոչվում է Dylan, այն նախատեսված է տղամարդկանց համար և սպորտային ոճով է:

 

Մինչդեռ մյուս նմուշը՝ Bradshaw-ն, կանացի է: Ժամացույցների գինը սկսվում է 350 դոլարից: Դրանք այսօրվանից հասանելի են ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում և ևս 16 երկրում:

 

Image result for Michael Kors’ giant Access smartwatches

 

Image result for Michael Kors’ giant Access smartwatches

Michael Kors բրենդը թողարկել է նոր սմարթվոչեր (լուսանկարներ)