Բարձր տեխնոլոգիաներով համալրված պիկապների առաջատար հնգյակը (լուսանկարներ)
Մեքենաշինական ընկերություններն առաջադեմ տեխնոլոգիաներով հագեցած պիկապ բեռնատարներ են արտադրում, ինչն ավելի հեշտ և հաճելի է դարձնում վարելու գործընթացը: Այս մասին գրում է Business Insider-ը` ներկայացնելով շուկայում առկա բարձրտեխնոլոգիական համակարգերով հագեցած մեքենաների առաջատար հնգյակը:
1. Ford F-Series Super Duty

Super Duty մոդելի բուքսիրային հզորությունը կազմում է 9.5 տոննա: Շուկայական գինը սկսվում է 32 535 դոլարից: Մեքենան համալրված է կրուիզ կոնտրոլ և բախման մասին նախազգուշացնող համակարգերով: F-Series մոդելներն ունեն նաև 4 տեսախցիկ, որոնք 360 աստիճանով տեսադաշտը ցուցադրում են տեղեկատվական էկրանի վրա:
2. 2017 GM Canyon Denali

Մոդելի առավելագույն բուքսիրային հզորությունը կազմում է 3 տոննա: Բեռնատարը շուկայում կհայտնվի 2017-ին: Մեքենան համալրված է 7 դյույմ անկյունագծով սենսորային էկրան ունեցող ռադիոյով և տեղեկատվական կենտրոնով: Այն 4G WiFi կապ է ապահովում 7 սարքի համար: Բեռնատարն ունի դիմային բախման և շարքից դուրս գալու մասին զգուշացումների գործառույթներ:
3. 2017 Dodge Ram 1500

Այս մոդելի բուքսիրային հզորությունը կազմում է 4.5 տոննա: Այն համալրված է հեռակառավարման և կրկնակի կլիմատ կոնտրոլ համակարգերով: Նոր մոդելները հասանելի կլինեն արդեն այս աշնանը: Այն կներկայանա 8.4 դյույմ անկյունագծով սենսորային էկրանով, որը կցուցադրի կողային տեսախցիկի և բեռնային մասի տեսախցիկի պատկերները:
4. Mitsubishi L200

Մեքենան ներկայանում է 4 տոննա բուքսիրային հզորությամբ: Մեքենայի արժեքը սկսվում է 23 367 դոլարից: Այն ևս հագեցած է 7 դյույմ անկյունագծով էկրանով, որն ունի նավիգացիոն համակարգ և ռադիո:
5. 2017 Toyota Tacoma

Այս մոդելի բուքսիրային հզորությունը կազմում է 3 տոննա: Այն համալրված է կցասայլի վերահսկման համակարգով, որպեսզի կցասայլը դուրս չգա շարքից: Մեքենայի գինը սկսում է 24 120 դոլարից: Այս մոդելը ևս հագեցած է տեխնոլոգիաներով, ինչպես օրինակ կայանման օգնական համակարգը: Այն առաջարկում է նաև հեռակառավարվող բանալի և անլար լիցքավորում բեռնատարի ներսում:










