Աշխարհի 30 լավագույն համալսարանները. զեկույց
Հրապարակվել է QS World University Rankings ամենամյա զեկույցը, որում ներկայացված են 2016-17թթ. աշխարհի 100 լավագույն համալսարանները:
2013-ից ի վեր QS-ը զբաղվում է աշխարհի տարբեր քաղաքներում գտնվող համալսարանների գնահատմամբ և կազմում լավագույնների ցանկը:
Ինչպես ներկայացնում է Business Insider-ը` լավագույն համալսարանների ցանկը կազմելիս հաշվի է առնվում ակադեմիական հեղինակությունը, աշխատակիցների հեղինակությունը, ուսանող-ֆակուլտետ հարաբերակցությունը, ինչպես նաև միջազգային հեղինակությունը:
Օգտագործելով 100 միավորանոց համակարգը` QS-ը գնահատել է կրթական հաստատություններն ու ներկայացրել այս տարվա 30 լավագույն համալսարնները, որոնց մեծամասնությունը գտնվում է ԱՄՆ-ում:
30. ՄքԳիլի համալսարան, Կանադա, ընդհանուր գնահատականը` 84.1
29. Մանչեսթերի համալսարան, ՄԹ, ընդհանուր գնահատականը`84.8
28. Կալիֆոռնիայի համալսարանը Բերկլիում, ԱՄՆ, ընդհանուր գնահատականը` 85.2
27. Հոնկոնգի համալսարան, Հոնկոնգ, ընդհանուր գնահատականը` 85.4
26. Հյուսիսարևմտյան համալսարան, ԱՄՆ, ընդհանուր գնահատականը` 85.7
24. Դյուկի համալսարան, ԱՄՆ, ընդհանուր գնահատականը` 86
24. Ցինխուա համալսարան, Չինաստան, ընդհանուր գնահատականը` 86
23. Միչիգանի համալսարան, ԱՄՆ , ընդհանուր գնահատականը` 86.4
22. Ավստրալիայի Ազգային համալսարան, Ավստրալիա, ընդհանուր գնահատականը` 87.3
21. Լոնդոնի Թագավորական քոլեջ, ՄԹ, ընդհանուր գնահատականը` 87.7
20. Կոլումբիայի համալսարան, ԱՄՆ, ընդհանուր գնահատականը` 88.6
19. Էդինբուրգի համալսարան, ՄԹ, ընդհանուր գնահատականը` 88.9
18. Փենսիլվանիայի համալսարան, ԱՄՆ, ընդհանուր գնահատականը` 89
17. Ջոնս Հոպկինսի համալսարան, ԱՄՆ, ընդհանուր գնահատականը` 89.3
16. Քորնուելի համալսարան, ԱՄՆ, ընդհանուր գնահատականը` 90.1
15. Յեյլի համալսարան, ԱՄՆ, ընդհանուր գնահատականը` 90.9
14. Լոզանի Դաշնային պոլիտեխնիկական դպրոց, Շվեյցարիա, ընդհանուր գնահատականը` 91.1
13. Նանյանի տեխնոլոգիական համալսարան, Սինգապուր, ընդհանուր գնահատականը` 91.4
12. Սինգապուրի Ազգային համալսարան, Սինգապուր, ընդհանուր գնահատականը` 91.5
11. Փրինսթոնի համալսարան, ԱՄՆ, ընդհանուր գնահատականը` 92.8
10. Չիկագոյի համալսարան, ԱՄՆ, ընդհանուր գնահատականը` 93
9. Լոնդոնի Կայսերական քոլեջ, ՄԹ, ընդհանուր գնահատականը` 94.1
8. Ցյուրիխի շվեյցարական դաշնային տեխնոլոգիական ինստիտուտ, Շվեյցարիա, ընդհանուր գնահատականը` 94.2
7. Լոնդոնի համալսարանական քոլեջ, ՄԹ, ընդհանուր գնահատականը` 95.6
6. Օքսֆորդի համալսարան, ՄԹ, ընդհանուր գնահատականը` 96.8
5. Կալիֆոռնիայի տեխնոլոգիական համալսարան, ԱՄՆ, ընդհանուր գնահատականը` 96.9
4. Քեմբրիջի համալսարան, ՄԹ, ընդհանուր գնահատականը` 97.2
3. Հարվարդի համալսարան, ԱՄՆ, ընդհանուր գնահատականը` 98.3
2. Սթենֆորդի համալսարան, ԱՄՆ, ընդհանուր գնահատականը` 98.7
1. Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարան, ԱՄՆ, ընդհանուր գնահատականը` 100










