Առաջիկայում կքննարկվի Twitter-ի ամբողջական վաճառքի հարցը
Twitter ընկերության տնօրենների խորհուրդը սեպտեմբերի 8-ին կայանալիք հանդիպմանը պատրաստվում է քննարկել ընկերության ամբողջական կամ առանձին ծառայությունների վաճառքի հարցը: Այս մասին հաղորդում է Recode պորտալը` վկայակոչելով իր աղբյուրները:
Միկրոբլոգների ծառայության և Twitter-ին պատկանող Vine և MoPub հավելվածների արժեքը վաճառքի դեպքում կկազմի ոչ ավելին, քան 18 մլրդ դոլար: Միևնույն ժամանակ աղբյուրը նշում է, որ այդ արժեքը կարող է գերագնահատված լինել ընկերության համար, որն ամեն եռամսյակի հաշվետվությունը ներկայացնում է բացասական ֆինանսական ցուցանիշներով:
Պորտալն ընդգծում է, որ Twitter-ի համահիմնադիր Ջեք Դորսիին գլխավոր տնօերնի պաշտոնում նշանակելուց ի վեր դրական փոփոխություններ չեն գրանցվել:
ԶԼՄ-ները սոցցանցի հավանական գնորդների թվում նշում են Alphabet, Apple ընկերությունները և մեդիամագնատ Ռուպերտ Մերդոկին, ինչպես նաև 21st Century Fox և News Corp հոլդինգները:










