15-ամյա արաբ աղջիկն առաջարկել է համացանցում օգտագործել գլխաշորով էմոջիներ
Սաուդյան Արաբիայի 15-ամյա բնակչուհի Ռայուֆ Ալհումեդին սոցցանցերում օգտագործվող էմոջիների մշակմամբ զբաղվող Unicode Consortium հասարակական կազմակերպությանն է ներկայացրել նոր էմոջիներ, որոնք պատկերում են մարդկանց մահմեդական հանդերձանքով: Այս մասին գրում է թուրքական «Միլլիյեթ» թերթը:
Ռայուֆ Ալհումեդին գլխաշորով ծածկված մարդուկների էմոջիների իր նախագիծն այսպես է մեկնաբանել. «Այն ժամանակաշրջանում, երբ աշխարհում առկա է այսպիսի բազմազանություն, մենք էլ պետք է ինչ-որ մի կերպ մեզ ներկայացնելու ձև գտնենք: Գլխաշորով էմոջիների հարցը պետք է քննարկման դնել»:
Unicode Consortium հ/կ-ի ներկայացուցիչներից ոմանք հավանության են արժանացրել նախագիծը, ոմանք էլ քննադատել այն՝ ասելով, որ դա կարող է դառնալ կանանց ճնշման տակ պահելու միջոց: Եթե առաջարկն ընդունվի, ապա գլխաշորով էմոջիները 2017թ.-ի սկզբից ծրագիրը կներդրվի բազմաթիվ հայտնի սոցցանցերում:










