Maserati-ն ներկայացրել է իր առաջին արտաճանապարհային մոդելը. լուսանկարներ

20:26 • 15.09.16

Իտալական Maserati լյուքս դասի ավտոարտադրողը ներկայացրել է իր առաջին արտաճանապարհային մոդելը, որը խոստանում է բավարարել հաճախորդների պահանջարկները:

Ինչպես ներկայացնում է Business insider-ը` Maserati Levante նորագույն մոդելը փորձարկվել է Պարմա քաղաքից մինչև Բերչետո գյուղն ընկած 64 կմ երկարությամբ ձգվող ճանապարհին, որը եղել է Իտալիայի հեղինակավոր մրցարշավների վազքուղին, որտեղ 1913-1955 թթ. մրցել են լեգենդար մրցարշավորդներ Ալֆիերի Մասերատին և Էնցո Ֆեռարին:

Իտալական ընկերության նորագույն մեքենայի վաճառքը, ըստ կանխատեսումների, կհասնի 70 000 օրինակի 2018-ին:

Levante-ն կզինվի 3 լիտր ավալային երկտուրբո V-6 շարժիչով, որը 345 ձիաուժ հզորություն կզարգացնի: Մեքենայի արժեքը մեկնարկում է 72 000 դոլարից, մինչդեռ մեքենայի մյուս տարբերակը` Levante S մոդելը համալրված կլինի առավել հզոր շարժիչով, որի հզորությունը կկազմի 424 ձիաուժ, իսկ մեքենայի արժեքը` 83 000 դոլար:

Մեքենայի առավելագույն արագությունն է 264 կմ/ժամ, իսկ 100 կմ/ժամ-ը մեքենան զարգացնում է 5 վայրկյանում:

  


 

Maserati-ն ներկայացրել է իր առաջին արտաճանապարհային մոդելը. լուսանկարներ