Չինաստանը տիեզերք է ուղարկել «Տյանգուն-2» բնակելի տիեզերակայանը

23:51 • 15.09.16

Երկրի ուղեծրում բնակելի կայան կառուցելու չինական ծրագրի շրջանակներում Գոբի անապատի տիեզերակայանից հինգշաբթի օրը հաջողությամբ արձակվել է «Տյանգուն-2» հրթիռակիրը: 

Այս մասին տեղեկացնում է BBC-ն` նշելով որ հոկտոմբերին Չինաստանը մտադիր է մարդու կողմից ղեկավարվող տիեզերանավ ուղարկել տիեզերք, որը կմիանա «Տյանգուն-2-ին», որից հետո երկու չինացի տիեզերագնաց մեկ ամիս կմնան այնտեղ:

Բազմամոդուլային բնակելի տիեզերակայան ստեղծելու չինական ծրագրով նախատեսվում է հաջորդ «Տյանգուն-3» տիեզերակայանը ուղեծիր ուղարկել 2022-ին:

 

  

 

Չինաստանը տիեզերք է ուղարկել «Տյանգուն-2» բնակելի տիեզերակայանը