Ցուկերբերգը Facebook-ի բաժնետոմսերի վաճառքից ստացած 300 միլիոն դոլարն ուղղել է բարեգործությանը

17:16 • 15.09.16

Facebook սոցցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը վերջին մի քանի օրվա ընթացքում վաճառել է սոցցանցի՝ 95 միլիոն դոլարի բաժնետոմս՝ մեկ ամսվա ընթացքում վաճառված արժեթղթերի ընդհանուր գումարը հասցնելով մոտ 300 միլիոն դոլարի, հայտնում է CBS News-ը։

 

Ամերիկյան կարգավորիչների տվյալներով՝ Ցուկերբերգն անցած շաբաթվա ընթացքում վաճառել է 742 հազար բաժնետոմս։

 

Արժեթղթերի վաճառքից ստացված եկամուտն ուղղվել է Chan Zuckerberg Initiative Holdings և Chan Zuckerberg Foundation հիմնադրամներին, որոնք Ցուկերբերգը հիմնել է իր կնոջ՝ Պրիսցիլա Չանի հետ։

 

Հիմնադրամները հիմնվել են «մարդկային պոտենցիալի զարգացման և ողջ աշխարհում երեխաների համար հավասար հնարավորությունների ապահովման» նպատակով։

 

Այսօրվա դրությամբ Ցուկերբերգին պատկանող սոցցանցի բաժնետոմսերի փաթեթի արժեքը գնահատվում է 52 միլիարդ դոլար։

 

 

 

 

 

Ցուկերբերգը Facebook-ի բաժնետոմսերի վաճառքից ստացած 300 միլիոն դոլարն ուղղել է բարեգործությանը