Vertu-ն ներկայացրել է ամենահզոր սմարթֆոնի թարմացված տարբերակը (լուսանկարներ)

12:33 • 15.09.16

Vertu ընկերությունը ներկայացրել է ամենահզոր սմարթֆոնի թարմացված տարբերակը։

 

Signature Touch Carbon Sport սմարթֆոնի նոր տարբերակը պատրաստված է 5-րդ դասի տիտանից՝ PVD սև ծածկույթով և մուգ մոխրագույն մասերով։ Սմարթֆոնը պատվել է հորթի կաշվով, գրում է lenta.ru-ն՝ հավելելով, որ նարնջագույն և սև գույները հիշեցնում են ավտոմրցարշավների մասին։

 

Սարքը համալրված է Full-HD LCD էկրանով, որն ունի 5,2 դյույմ անկյունագիծ։ Մոդելը զինված է Dolby Digital Plus համակարգով։

 

Սմարթֆոնում տեղադրված Vertu Life ծրագիրը հեռախոսի տիրոջն առաջարկում է պարբերաբար թարմացվող ծրագրեր և արտոնություններ։

 

 

 

 

 

 

 

Vertu-ն ներկայացրել է ամենահզոր սմարթֆոնի թարմացված տարբերակը (լուսանկարներ)