Ճապոնացին մահացու ջրային հրացան է ստեղծել (տեսանյութ)

14:35 • 15.09.16

Ճապոնացի գյուտարարը ջրային հրացան է ստեղծել, որը կարող է լուրջ վնաս հասցնել մարդու առողջությանը, հաղորդում է Lenta.ru-ն:

 

Նշվում է, որ հրացանից արձակված ջրի շիթը կարող է սեղմասկավառակ ու օրգանական հաստ ապակի կոտրել:

 

Սեղմված օդի օգնությամբ հրացանի ներսում բարձր ճնշում է ստեղծվում, սակայն, ի տարբերություն սովորական ջրցանների, դրա համար մեծ քանակությամբ ջուր չի պահանջվում:

 

Ճապոնացին մահացու ջրային հրացան է ստեղծել (տեսանյութ)