ԱՄՆ հետախուզությունների դաշնային բյուրոն և Էդվարդ Սնոուդենը խորհուրդ են տալիս սոսնձել համակարգիչների վեբ-տեսախցիկները
ԱՄՆ Հետախուզությունների դաշնային բյուրոն օգտատերերին խորհուրդ է տվել սոսնձել իրենց համակարգիչների վեբ-տեսախցիկները հաքերային լրտեսներից իրենց և իրենց հարազատների անվտանգությունն ապահովելու համար:
Ինչպես տեղեկացնում է The Independent-ը, ՀԴԲ-ի տնօրենն անձամբ է հայտարարել հաքերային լրտեսումների վտանգի առկայության մասին և «տեսախցիկները սոսնձելն անվանել է ամենախելամիտ լուծումը»:
Միաժամանակ նշվում է, որ ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը ինտերակտիվ ասուլիսի ժամանակ ևս խորհուրդ է տվել սոսնձել համակարգիչների տեսախցիկները:
Կիբերանվտանգության մասնագետների խոսքով`համակարգիչների վեբ տեսախցիկները ամենախոցելի մասերից են, որոնց միջոցով հաքերները կարող են հասանելիություն ստանալ օգտատիրոջ անձնական տվյալներին:










