Volkswagen-ը ցուցադրել է նոր կոնցեպտային էլեկտրամեքենայի դիզայնը

22:49 • 16.09.16

Volkswagen-ը հրապարակել է ամբողջությամբ էլեկտրական ուժային համակարգով զինված նորագույն մեքենայի նախատիպի առաջին թիզերային լուսանկարները:

Ինչպես հայտնում է Motor.ru-ն` կոնցեպտային մեքենայի հանրային պրեմիերան կկայանա սեպտեմբերի վերջին անցկացվելիք Փարիզի ավտոսրահում:

Ինչպես արդեն հաղորդվել էր, սերիական էլեկտրամեքենան հասանելի կլինի 2019 թվականին: Մեքենան իր չափսերով նման կլինի Golf ընտանիքի մոդելներին, իսկ «ընդարձակ սրահով»` Passat-ին:

Մեկ լիցքավորմամբ էլեկտրամեքենան միջինում կկարողանա 400-480 կմ տարածություն անցնել: Գերմանական ավտոկոնցեռնի ղեկավար Մատիաս Մյուլլերի խոսքով` նորույթը կհամալրվի լիցքավորման ինովացիոն համակարգով, որը թույլ կտա մարտկոցները վերալիցքավորել 15 րոպեում:

 

Volkswagen-ը ցուցադրել է նոր կոնցեպտային էլեկտրամեքենայի դիզայնը