Lamborghini-ն էլեկտրական հիպերքար կթողարկի
Lamborghini ընկերությունն աշխատում է էլեկտրական հիպերքարի ստեղծման ուղղությամբ, որը կստանա Vitola անվանումը: Այս մասին հաղորդում է Motor.ru-ն:
Նորույթը կառուցվելու է J1 մոդուլային շասսիի հիման վրա, որն էլ, իր հերթին, կստեղծվի Porsche Mission E էլեկտրամեքենայի սերիական տարբերակի կառուցվածքի հիման վրա: Այս մոդելից իտալական հիպերքարը կվերցնի նաև մարտկոցների արագ վերալիցքավորման համակարգը:
Lamborghini Vitola առաջին 100 կմ/ժամ արագությունը կզարգացնի 2.5 վայրկյանում, իսկ առավելագույն արագությունը կգերազանցի 300 կմ/ժամ-ը:
Ակնկալվում է, որ հիպերքարը կթողարկվի սահմանափակ քանակությամբ, որի հստակ չափը չի նշվում: Lamborghini Vitola մոդելի հայտնվելու ամսաթվերը նույնպես հայտնի չեն:










