iPhone 7-ն աշխատանքի արագության ցուցանիշով գերազանցել է Galaxy Note 7-ին (տեսանյութ)

16:53 • 19.09.16

PhoneBuff ռեսուրսի ներկայացուցիչները համեմատել են սմարթֆոնների շուկայի 2 առաջատարների` iPhone 7-ի և Samsung Galaxy Note 7-ի աշխատանքի արագության ցուցանիշները:

 

Ինչպես նշում է korrespondent.net-ը, ուշագրավ փորձի տեսանյութը հրապարակվել է YouTube-ում:

 

Հայտնի է, որ սմարթֆոնները փորձարկվել են հերթով: Փորձի հեղինակները մասնավորապես գործարկել են մի շարք գործառույթներ՝ այդ թվում նաև տեսախցիկն ու խաղային հավելվածները:

 

Նշվում է, որ բոլոր գործառույթները բացվել են 2 անգամ, իսկ սմարթֆոնների աշխատանքի արագությունը պարզելու համար օգտագործվել է վայրկենաչափ:

 

Արդյունքում՝ iPhone 7-ը բոլոր հավելվածները բացել է 1 րոպե 40 վայրկյանում, իսկ Galaxy Note 7-ը՝ 2 րոպե 2 վայրկյանում:

 

iPhone 7-ն աշխատանքի արագության ցուցանիշով գերազանցել է Galaxy Note 7-ին (տեսանյութ)