Microsoft-ը ներկայացրել է նորագույն Nokia բջջային հեռախոսը (լուսանկարներ, տեսանյութ)
Microsoft ընկերությունը ներկայացրել է Nokia 216 կոճակով հեռախոսը, որը, չնայած իր արտաքինին, զինված է հավելվածներով, խաղերով և ներկառուցված Opera Mini բրաուզերով:
Ինչպես հայտնում է Корреспондент-ը, նորույթը ներկայանում է 2.4 դյույմ անկյունագծով էկրանով, դիմացի և հետևի տեսախցիկներով, ինչպես նաև 2000 անուն գրանցելու հնարավորությամբ գրքույկով: Իսկ հիշողության ընդհանուր ծավալը քարտի միջոցով կարելի է ընդլայնել մինչև 32 ԳԲ:
Բացի դրանից՝ բջջայինը համալրված է լապտերի գործառույթով, FM-ռադիոյով, mp3-նվագարկիչով, Bluetooth-ով, իսկ մարտկոցի լիցքը բավականացնում է 18 ժամ զրույց ռեժիմում կամ 24 ժամ սպասման ռեժիմում:
Նախատեսվում է թողարկել նաև երկու SIM քարտերով տարբերակը: Նորագույն հեռախոսները հասանելի կլինեն արդեն այս աշնանը, սակայն գների մասին դեռևս ոչինչ չի հաղորդվում:












