Apple-ն արտոնագրել է ճկուն բռնակներով սովորական թղթե տոպրակը

14:31 • 20.09.16

Ամերիկյան Apple ընկերությունն արտոնագրել է ճկուն բռնակներով սովորական թղթե տոպրակը, հաղորդում է Lenta.ru-ն:

 

Աղբյուրը մանրամասնում է, որ արտոնագրի հայտը ներկայացվել է 2016 թվականի մարտին, սակայն հանրությանը հայտնի է դարձել միայն այժմ: Ընկերությունն իր նորույթն ուղղակի «պայուսակ» է անվանել. այն զուրկ է որևէ բարձրտեխնոլոգիական սարքավորումներից:

 

«Սա բացվող թղթե տոպրակ է, որը կարող է իր մեջ ներառել սպիտակեցված ամուր թղթից պատրաստված առանձին գրպանիկ ու առնվազն 60%-ով բաղկացած լինել վերամշակվող նյութերից»,- ասվում է հայտում: 

 

Աղբյուրը նշում է, որ ընկերությունն ակտիվորեն աշխատում է շրջակա միջավայրի մասին «հոգ տանող» տեխնոլոգիաների ու ապրանքների ներդրման ուղղությամբ։

 

Apple-ն արտոնագրել է ճկուն բռնակներով սովորական թղթե տոպրակը