Նոր iPhone 7-ի օգտատերերը բացահայտել են սև, փայլուն մոդելի առաջին թերությունները (լուսանկարներ)

12:15 • 20.09.16

Մինչ ամբողջ աշխարհը զբաղված է Apple տեխնոլոգիական ընկերության iPhone 7 սմարթֆոնի նոր մոդելների  գովաբանմամբ, համացանցի մի շարք օգտատերեր արդեն հասցրել են բացահայտել նորույթների թերությունները:

 

Ինչպես նշում է The Verge կայքը, խոսքը, մասնավորապես, սև փայլուն պատյանով iPhone 7-ի մասին է, որի տերերը հեռախոսների օգտագործումից կարճ ժամանակ անց գաջեթների վրա հայտնաբերել են բազմաթիվ խազեր:

 

Աղբյուրը նկատում է, որ նույն մոդելի առանց փայլի սմարթֆոններն անհամեմատ ավելի դիմացկուն են խազերի ու քերծվածքների նկատմամբ:

 

Հաշվի առնելով փայլուն մակերևույթով սև iPhone-ի տվյալ թերությունը՝  The Verge-ը ենթադրում է, որ, ի տարբերություն նոր շարքի մյուս սմարթֆոնների, այս մեկը, հավանաբար, ամիսներ անց կունենա ամենամաշված տեսքը:

 

Նոր iPhone 7-ի օգտատերերը բացահայտել են սև, փայլուն մոդելի առաջին թերությունները (լուսանկարներ)