GoPro-ն ցուցադրել է նոր խցիկներն ու առաջին սեփական դրոնը (տեսանյութ)

23:26 • 20.09.16

Ամերիկյան GoPro ընկերությունը ներկայացրել է Hero 5 Black ու Hero 5 Session էքշն-խցիկները, ինչպես նաև Karma անվանումով առաջին սեփական դրոնը. այս մասին հաղորդում է արտադրողի պաշտոնական կայքը:

Նշվում է, որ նոր խցիկներն օժտված են ջրակայուն կորպուսով և լրացուցիչ պաշտպանության կարիք չունեն: Սարքերը կարելի է սուզել մինչև 10 մետր խորությամբ ջրի մեջ:

Կայքը գրում է, որ նորույթները ձայնային կառավարում և յոթ լեզվով աշխատելու հնարավորություն ունեն:

 

GoPro-ն ցուցադրել է նոր խցիկներն ու առաջին սեփական դրոնը (տեսանյութ)