Դրանք կփոխեն մեր կյանքը. Օբաման մեծ ապագա է կանխատեսել ինքնակառավարվող մեքենաների համար

16:37 • 20.09.16

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման, The Pittsburgh Post-Gazette-ի համար գրված հոդվածում խոսելով  առաջադեմ տեխնոլոգիաների՝ մասնավորապես ինքնակառավարվող մեքենաների մասին, մեծ ապագա է կանխատեսել այս ուղղության համար:

 

«Ներկայում չափից շատ մարդիկ են մահանում վթարների հետևանքով: Միայն անցած տարի ՃՏՊ-ների հետևանքով զոհվել է 35.200 մարդ, և այդ միջադեպերի 94%-ի դեպքում պատճառը եղել է մարդու թույլ տված սխալը: Մինչդեռ ինքնակառավարվող փոխադրամիջոցներն ի զորու են տարեկան տասնյակ հազարավոր մարդկային կյանքեր փրկել: Բացի այդ, ավտոմատացված փոխադրամիջոցները կարող են լուծել հաշմանդամների և ծերերի միայնակ տեղափոխման հարցը՝ փոխելով նրանց առօրյան»,- մեջբերում է Al Arabiya-ն Օբամայի հեղինակած նյութից մի հատված:

 

Միևնույն ժամանակ, Միացյալ Նահանգների ղեկավարը հավելել է, որ իր նախագահության 7.5 տարվա ընթացքում ինքնակառավարվող մեքենաները գիտաֆանտաստիկ գաղափարից վերածվել են հեռանկարային ապագայով նոր իրականության:

 

«Այս տեխնոլոգիաներն ունեն բավականաչափ ներուժ մեր կյանքը փոխելու համար»,-եզրափակել է Օբաման:

 

 

 

 

 

Դրանք կփոխեն մեր կյանքը. Օբաման մեծ ապագա է կանխատեսել ինքնակառավարվող մեքենաների համար