Bentley և Lamborghini ընկերությունները հրաժարվել են մասնակցել Փարիզյան ավտոսրահին

20:40 • 20.09.16

Bentley և Lamborghini ընկերությունները, որոնք ընդգրկված են Volkswagen կոնցեռնի կազմում, չեն մասնակցի կայանալիք Փարիզի ավտոսրահին: Այս մասին հայտնում է Motor.ru-ն` նշելով, որ մամուլի համար ավտոսրահը կբացվի սեպտեմբերի 29-ին, իսկ հանրության համար`հոկտեմբերի 1-ին:

Փարիզյան ավտոսրահին մասնակցելուց հրաժարվելու մասին երկու ընկերությունների որոշումը պայմանավորված է Volkswagen-ի միջոցներ խնայելու ցանկությամբ, որպեսզի փակի այսպես կոչված «դիզելային սկանդալի» շրջանակներում վճարվող տուգանքները:

Bentley-ից նշել են, որ մտադիր են կենտրոնանալ սեփական միջոցառումների կազմակերպման վրա, որտեղ ընկերության մեքենաները կցուցադրվեն անմիջականորեն գնորդների համար:  Lamborghini-ն նույնպես ծրագրում է մասնակցել միայն իր ցուցադրություններին, որոնց ներկա կգտնվեն հավանական գնորդները:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Փարիզյան ավտոսրահը բաց կթողնեն ord, Volvo, Aston Martin և Rolls-Royce ընկերությունները:

 

 

 

Bentley և Lamborghini ընկերությունները հրաժարվել են մասնակցել Փարիզյան ավտոսրահին