Twitter-ը չեղարկել է հաղորդագրության նիշերի քանակի վերաբերյալ սահմանափակումները
Հանրահայտ Twitter սոցկայքը հայտնել է «թվիթների» նիշերի քանակն ու հաղորդագրությունների երկարությունը սահմանափակող կանոնների չեղարկման մասին, գրում է The Verge-ը:
Աղբյուրը հիշեցնում է, որ մինչ այդ Twitter-ում կարելի էր առավելագույնը 140 նիշից բաղկացած հաղորդագրություն գրել:
Սակայն միկրոբլոգի նոր կանոնների համաձայն՝ մեդիակոնտենտն ու մեջբերված «թվիթները» չեն սահմանափակվի ներկայում ընդունված 140 նիշով:
Նշվում է, որ նորամուծությունների շրջանակում հասանելի նիշերի քանակը չի սահմանափակվի, եթե հաղորդագրությանն ավելացվի պատկեր, gif անիմացիա կամ տեսանյութ:










