Պենտագոնը 147 մլն դոլար կտրամադրի հիպերձայնային տեխնոլոգիաների մշակման աշխատանքների համար

10:30 • 20.09.16

ԱՄՆ-ի ռազմական գերատեսչությունը հայտարարել է ամերիկյան Lockheed Martin ընկերության հետ պայմանագրի կնքման մասին, որի հետ կանցկացվեն հիպերձայնային կրիչի նախատիպի մշակման աշխատանքներ, գրում է korrespondent.net կայքը:



Տարածված հայտարարության համաձայն` Mach 5 Tactical Boost Glide նախագծի հիման վրա պատվիրված աշխատանքների արժեքն է 147,3 մլն ԱՄՆ դոլար: Նախագիծը ղեկավարում է ամերիկյան գիտահետազոտական մշակումների DARPA գործակալությունը: Դեռևս չեն նշվում նախագծի ավարտի ժամկետները:



Ներկայում ձայնի արագությունն առնվազն 5 անգամ գերազանցող ռազմական նպատակներով հիպերձայնային հատուկ սարքավորումների մշակման աշխատանքներ են տարվում աշխարհի մի քանի երկրներում, որոնց թվում են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Չինաստանը: Դեռևս երկու տարի առաջ հաղորդագրություններ տարածվեցին այն մասին, որ ԱՄՆ-ն աշխատում է հիպերձայնային նոր սարքավորումների մշակման ուղղությամբ՝ Falcon և X-37 ծրագրերի հիման վրա: 

 

Պենտագոնը 147 մլն դոլար կտրամադրի հիպերձայնային տեխնոլոգիաների մշակման աշխատանքների համար