Vertu-ն Signature Touch Alligator հեռախոսների 2 նոր մոդել է ներկայացրել (լուսանկարներ)

15:21 • 20.09.16

Լյուքս դասի և ինքնատիպ դիզայնով բջջային հեռախոսների արտադրության ոլորտի առաջատար համարվող Vertu ընկերությունը ներկայացրել է Signature Touch Alligator հեռախոսների հավաքածուի շարքը համալրած 2 նոր մոդել:

 

Ինչպես նշում է luxurylaunches.com կայքը, ընդհանուր առմամբ, այս հավաքածուում եղած հեռախոսների թիվը հասել է 5-ի: Jet Alligator (սև), Pure Navy Alligator (կապույտ), Clous De Paris Alligator (մոխրագույն), և նոր ներկայացված Almond Alligator (շագանակագույն) և Cocoa Alligator (մարմնագույն) կոչվող մոդելներից ամեն մեկը պատված է ալիգատորի թանկարժեք կաշվով, ինչպես նաև ունի 130 կարատանոց շափյուղայից պատրաստված էկրան:

 

Աղբյուրը մանրամասնում է, որ հեռախոսներից յուրաքանչյուրը ձեռքի աշխատանք է, ինչն իր հերթին երաշխավորում է սարքի բարձր որակը:

 

vertu-signature-touch-alligator-collection-1

vertu-signature-touch-alligator-collection-3

vertu-signature-touch-alligator-collection-4

vertu-signature-touch-alligator-collection-2

Vertu-ն Signature Touch Alligator հեռախոսների 2 նոր մոդել է ներկայացրել (լուսանկարներ)