Apple-ը կարող է ձեռք բերել McLaren մեքենաշինական ընկերությունը
Ամերիկյան Apple ընկերությունը բանակցություններ է վարում «Ֆորմուլա-1-ի» համար մրցարշավային մեքենաներ ատադրող բրիտանական McLaren Technology Group ընկերությունը ձեռք բերելու համար:
Այս մասին հաղորդում է Financial Times-ը` նշելով, որ բրիտանական ընկերությունը գնահատվում է 1-1.5 մլրդ ֆունտ ստերլինգ (1.3-1.95 մլրդ դոլար) արժեքով:
Պարբերականի աղբյուրը նշել է, որ ամերիկյան տեխնոլոգիական հսկան մտադիր է կամ ամբողջությամբ գնել մեքենաշինական ընկերությունը կամ ռազմավարական ներդրումներ կատարել:
Ամերիկյան ընկերությունը հետաքրքրված է տեխնոլոգիաներով, որոնց տիրապետում է McLaren-ը, ինչպես նաև ընկերության արտոնագրերի փաթեթն ու ինժեներական հմտությունները:
Business Insider-ի հաղորդմամբ`բրիտանական ընկերութունը պաշտոնապես հերքել է իրենց բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթի գնման մասին լուրերը:










