Համացանցում հայտնվել է դրոն-սյորֆինգի առաջին տեսագրությունը (տեսանյութ)

23:38 • 21.09.16

Վաշինգտոնում տեղակայված Freefly Studios ընկերությունը, որը զբաղվում է դրոնների արտադրությամբ, հայտնագործել է դրոն-սյորֆինգը:

Ինչպես նշում է Boredpanda.com-ը, վերջին ALTA 8 մոդելն այնքան զորեղ է, որ կարող է մարդկանց քաշել ջրի մակերևույթով:

Փորձարկման արդյունքում պարզվել է, որ մարտկոցի մեկ տուփը հերիքում է 3-4 ձգում իրականացնելու համար, ընդ որում`ձգումները տևել են մոտ 30 վայրկյան:  

 

Համացանցում հայտնվել է դրոն-սյորֆինգի առաջին տեսագրությունը (տեսանյութ)