Չինական Tiangong-1 տիեզերակայանը շարքից դուրս է եկել ու պատրաստվում է բախվել Երկրին
Չինաստանի իշխանությունները հաստատել են, որ 8.5 տոննա քաշով Tiangong-1 տիեզերակայանը շարքից դուրս է եկել ու պատրաստվում է բախվել Երկրին:
Ինչպես նշում է The Guardian-ը, ենթադրվում է, որ իրենից մինի լաբորատորիա ներկայացնող Tiangong-1-ը 2017թ. 2-րդ կիսամյակում կվերադառնա Երկրի մթնոլորտ, այնուհետև կբախվի մոլորակին:
Աղբյուրը մանրամասնում է, որ տիեզերակայանն արձակվել է 2011թ. և, ըստ չինական կողմի, գրեթե ամբողջությամբ կատարել է իր առաքելությունը:
Մասնագետները նշել են, որ կայանի անսարքության պատճառով դժվար կլինի կանխատեսել, թե Երկրի որ հատվածում են ընկնելու դրա մնացորդները:










