Աստղեր՝ ծովում. ամերիկացի դիզայները բացառիկ սեղան է ստեղծել (լուսանկարներ, տեսանյութ)

11:02 • 21.09.16

Մարդկանց ամենախենթ երազանքները ծնվում են աստղազարդ երկնքին նայելիս: Այս կարծիքին է նաև ամերիկացի կահույքի դիզայներ Ալեքսանդր Չափելինը, ում ինքնատիպ աշխատանքներն ապշեցնում են իրենց խորությամբ ու հետաքրքիր լուծումներով:

 

Ինչպես նշում է boredpanda.com կայքը, Չափելինի վերջին ստեղծագործությունն «Աստղազարդ ծով» դեկորատիվ սեղանն է, որը, անշուշտ, կարելի է համարել արվեստի բացառիկ գործ:

 

Դրանում հեղինակը հրաշալիորեն համադրել է աստղազարդ երկնքի ու բյուրեղյա մաքրությամբ լազուրե ծովի աննկարագրելի հմայքները: Ստացված արդյունքը, ըստ աղբյուրի, ուղղակի կախարդական է:

 

Սեղանին նայելիս տպավորություն է ստեղծվում, թե աստղերն առկայծում են հենց ծովի ջրերում:

 

Աղբյուրը մանրամասնում է, որ հեռակառավարման վահանակի կամ հատուկ բջջային հավելվածի միջոցով կարելի է միացնել ու անջատել սեղանում ամփոփված «աստղերը»՝ փոխելով դրանց գունային երանգները:

 

 

 

 

 

 

 

 

Աստղեր՝ ծովում. ամերիկացի դիզայները բացառիկ սեղան է ստեղծել (լուսանկարներ, տեսանյութ)