Ինժեներներն իրական BMW- տրանսֆորմեր են ստեղծել (լուսանկարներ, տեսանյութ)
Գիտաֆանտաստիկ մեխանիզմների՝ տրանսֆորմերների մասին ֆիլմաշարի երկրպագուները կուրախանան՝ տեղեկանալով, որ Letrons ընկերությունը ստեղծել է իրական տրանսֆորմեր:


Ինչպես նշում է The Daily Mail-ը, ընկերության հմուտ ինժեներներն ալ կարմիր BMW մեքենան վերածել են հսկայական ռոբոտի:

Հայտնի է, որ մեքենան ձևափոխվում է հեռակառավարման վահանակին մեկ հպումով, իսկ տրանսֆորմացիայի ողջ գործընթացը տևում է մի քանի վայրկյան: Սկզբում բացվում են մեքենայի դռներն ու դուրս են գալիս ռոբոտի ձեռքերը, այնուհետև երևում է գլուխը:

Ուշագրավ նորույթը, որի ստեղծման վրա աշխատել է 12 ինժեներ, ստացել է ANTIMON անվանումը:

Մասնագետները նշել են, որ տրանսֆորմերը չի կարող քայլել, սակայն գնորդի կողմից հավելյալ գումար վճարելու դեպքում հնարավոր է այդ գործառույթն էլ ավելացնել:










