Որն է առավել դիմացկուն. iPhone 7 Plus և Galaxy Note 7 սմարթֆոնները «դաժան» թեսթի են ենթարկվել (տեսանյութ)

21:43 • 22.09.16

Շաբաթներ առաջ ներկայացված iPhone 7 Plus և Samsung-ի վերջին նորագույն Galaxy Note 7 սմարթֆոնները դաժան դրոփ-թեսթի են ենթարկվել` պարզելու, թե նորույթներից որն է ավելի դիմացկուն:

Ինչպես ներկայացնում է Корреспондент-ը` PhoneBuff յութուբյան ալիքի հեղինակները բազմաթիվ անգամներ ցած են նետել սմարթֆոնները բետոնե հարթակի վրա` հատուկ սարքի միջոցով ստուգելով հարվածի նկատմամբ կայունությունը:

Ամերիկյան և հարավկորեական սմարթֆոնները ցած են նետել հետի, կողքի, դիմացի կողմերով` ստուգելով բոլոր մասերի կայունությունը:

Փորձարկումը ցույց է տվել, որ հետին և կողային մասերը երկու մոդելի մոտ էլ ամուր են, սակայն Galaxy Note 7-ի հետին ապակին ավելի քիչ դիմացկուն էր և պատվել էր ճաքերով:

Մինչդեռ էկրանի ապակին առավել ամուր էր հենց հարավկորեական սմարթֆոնի պարագայում:

 

 

 

 

Որն է առավել դիմացկուն. iPhone 7 Plus և Galaxy Note 7 սմարթֆոնները «դաժան» թեսթի են ենթարկվել (տեսանյութ)