Mercedes-ը ներկայացրել է Maybach զրահապատ լիմուզինը. լուսանկարներ

22:47 • 22.09.16

Mercedes-Benz ընկերությունը ներկայացրել է Maybach S600 Pullman լիմուզինի զրահապատ տարբերակը, որն անվանման մեջ ստացել է Guard մասնիկը:

Motor.ru-ի հաղորդմամբ` նորույթի հանրային դեբյուտը կկայանա սեպտեմբերի վերջին մեկնարկող Փարիզի ավտոսրահում: Mercedes-Maybach S600 Pullman Guard մոդելի կառուցվածքում լրացուցիչ պողպատե վահանակներ են կիրառել և բազմաշերտ ապակի` պոլիկարբոնատային ծածկույթով:

Լիմուզինը համալրված է VR9 մակարդակի բալիստիկ պաշտպանությամբ, որը թույլ է տալիս դիմակայել ավտոմատից արձակված կրակահերթին: Մեքենայի քաշը կազմում է 5100 կգ: Բոլոր դռների մեխանիզմներում հատուկ օժանդակող էլեկտրաշարժիչներ են կիրառվել, որոնք ավտոմատ կերպով կակտիվանան դռների բացվելու և փակվելու ժամանակ:

Mercedes-Maybach S600 Pullman Guard զինված է 6 լիտր ծավալային V12 երկտուրբո շարժիչով, որը 523 ձիաուժ հզորություն է զարգացնում:

Զրահապատ լիմուզինի արժեքը կազմում է 1.4 մլն եվրո: Առաջին գնորդներն իրենց մեքենաները կստանան 2017-ի երկրորդ կեսին:

 

 

 

Mercedes-ը ներկայացրել է Maybach զրահապատ լիմուզինը. լուսանկարներ