McLaren-ը հերքել է Apple-ին վաճառվելու լուրը
Լյուքս դասի մրցարշավային ավտոմեքենաների արտադրության ոլորտի առաջատարներից մեկը համարվող McLaren Technology Group ընկերությունը հերքել է Apple տեխնոլոգիական «հսկայի» հետ ընկերության վաճառքի հարցով բանակցություններ վարելու տեղեկությունը:
Ինչպես նշում է gazeta.ru-ն, ավտոարտադրողի ներկայացուցիչն ասել է, որ նախօրեին ԶԼՄ-ների կողմից տարածված տեղեկությունը «չի համապատասխանում իրականությանը»:
Ավելի վաղ Tert.am-ը հայտնել էր, որ Apple-ը բանակցություններ է վարում McLaren Technology Group ընկերությունը ձեռք բերելու համար:
Հայտնի է, որ բրիտանական ընկերությունը գնահատվում է 1-1.5 մլրդ ֆունտ ստերլինգ (1.3-1.95 մլրդ դոլար):










