«Վագր» զրահապատ մեքենան պայթեցվել է 2 կիլոգրամ տրոտիլով (տեսանյութ)
«Վագր» զրահապատ մեքենան փորձարկել են` դրա անիվի տակ երկու կիլոգրամ տրոտիլ պայթեցնելով, հաղորդում է Lenta.ru-ն:
Ռուսաստանյան «Звезда» հեռուստաալիքի «Военная приемка» ծրագրում ցուցադրված տեսանյութում ներկայացվում է ավտոմեքենայի փորձարկումը պայթեցման միջոցով:
Նշվում է, որ «Վագր» զրահապատ մեքենան ի վիճակի է մինչև ինը դեսանտավոր տեղափոխել: Ավտոմեքենան կարող է մինչև 140 կիլոմետր ժամ արագություն զարգացնել ու մինչև կես տոննա ծանրությամբ բեռ տեղափոխել:
Աղբյուրը մանրամասնում է, որ բազային տարբերակում ավտոմեքենան հագեցած է 3-րդ կարգի պաշտպանության զրահով: Ներկա պահի դրությամբ իրականացվում է 6Ա կարգի պաշտպանությամբ ավտոմեքենայի մշակում:










