Ferrari-ն ներկայացրել է տուրբոշարժիչով առաջին 4 տեղանոց սուպերքարը (լուսանկարներ)

12:01 • 23.09.16

Իտալական Ferrari մեքենաշինական ընկերությունը ներկայացրել է GTC4 Lusso սուպերքարի նոր տարբերակը, որի անվանմանն ավելացել է T տառը, հայտնում է motor.ru-ն՝ մանրամասնելով, որ նորույթը Ferrari-ի կողմից երբևէ արտադրված առաջին 4 տեղանոց սուպերքարն է՝ համալրված տուրբո շարժիչով:

 

Ferrari представила первый четырехместный суперкар с турбомотором

 

Ինչ վերաբերում է Ferrari GTC4 Lusso T-ի տեխնիկական բնութագրին, ապա այն համալրված է 3.9 աշխատանքային ծավալով, 610 ձիաուժ հզորությամբ V8 շարժիչով, որը 100 կմ/ժ արագություն է զարգացնում 3.5 վայրկյանում: Մինչդեռ դրա զարգացրած առավելագույն արագությունը 320 կմ/ժ է:

 

У преемника Ferrari FF появилась версия с 610-сильной наддувной «восьмеркой»

 

Մեքենան կշռում է 1740 կգ, ինչը 50 կգ-ով թեթև է սուպերքարի ստանդարտ մոդելից:

 

У преемника Ferrari FF появилась версия с 610-сильной наддувной «восьмеркой». Фото 1

 

Նշվում է, որ Ferrari GTC4 Lusso T–ի հանդիսավոր շնորհանդեսը կկայանա սեպտեմբերի վերջին Փարիզում մեկնարկելիք միջազգային ավտոսրահի շրջանակում:

 

У преемника Ferrari FF появилась версия с 610-сильной наддувной «восьмеркой». Фото 2

 

 

Ferrari-ն ներկայացրել է տուրբոշարժիչով առաջին 4 տեղանոց սուպերքարը (լուսանկարներ)