Instagram-ի գովազդատուների թիվը կես տարվա ընթացքում կրկնակի ավելացել է
Instagram սոցիալական ցանցի հետ աշխատող գովազդատուների թիվը հասել է 500 հազարի, ինչն ավելի քան երկու անգամ գերազանցում է 2016 թվականի փետրվարի ցուցանիշը, հայտնում է Fortune-ը:
Facebook-ին պատկանող ծառայությունը գործարկել է գովազդ տեղադրելու ծրագիրը 2015 թվականի սեպտեմբերին: Նշվում է, որ գովազդատուների թվի կտրուկ աճը վկայում է Instagram-ի 500 միլիոնանոց լսարանի նկատմամբ նրանց ակտիվ հետաքրքրության մասին:
Նշվում է, որ, միևնույն ժամանակ, Facebook-ի գովազդատուների թիվը մոտ 2 միլիոն է: Instagram-ը, սակայն, կարողացել է առաջ անցնել մեկ այլ խոշոր սոցիալական ցանցից՝ Twitter-ից, որը մոտ 100 հազար գովազդատու ունի:










