Tesla-ն հոկտեմբերին մարտկոցով և լիցքավորիչով համալրված տանիք կներկայացնի
Ամերիկյան Tesla և SolarCity ընկերությունները պատրաստվում են հոկտեմբերի 28-ին Սան Ֆրանցիսկոյում կայանալիք միջոցառման շրջանակում ներկայացնել արևային էներգիա կուտակող տանիք, որը համալրված կլինի Powerwall մարտկոցով և Tesla-ի լիցքավորիչով:
Ինչպես նշում է The Verge-ը, նորարարական տեխնոլոգիաներով համալրված տանիքը կլինի ընկերությունների առաջին համատեղ արտադրանքը:
Նշվում է, որ նորույթի ներկայացման մասին հայտնել է Tesla-ի գլխավոր գործադիր տնօրեն և SolarCity-ի տնօրենների խորհրդի նախագահ Իլոն Մասկը:
Նա պատմել է, որ նոր տանիքը համալրված է լինելու մի շարք գործառույթներով, սակայն հրաժարվել է մանրամասներ ներկայացնել դրանց վերաբերյալ:










